Armfinder Shop Игры и книги на Армянском

(0 голосов)
Номер анкеты: 00588
Игры и книги и игрушки на Армянском։ Доставка по РФ
1 руб.

Тел.: 8 (985) 119-56-88

Почта: Shop@armfinder.ru

Адрес: г․ Москва, Лермонтовский проспект․

Facebook - https://www.facebook.com/armfinder.shop/

Instagram - armfinder.shop 

Armfinder Shop-ը ՌԴ-ում գործող օնլայն խանութ է։ Այն հանդիսանում է արդեն երկու տարուց ավել գործող www.armfinder.ru հարթակի նոր նախագիծը։

Մենք՝ հիմնադիրներս, ծնվել և մեծացել ենք Հայաստանում, այնուհետև տեղափոխվել ենք ՌԴ մշտական բնակության։ Մենք շատ լավ գիտակցում ենք՝ ինչ բարդ է օտար երկրներում գտնել այնպիսի հայկական ապրանքներ, ինչպիսիք են մանկական զարգացնող գրականություն հայերենով, հայալեզու խաղեր, խաղալիքներ և այլն։

Ինքներս առերեսվելով նման խնդիրների հետ՝ որոշեցինք ձևավորել հարթակ, որտեղ ներկայացված կլինեն վերը նշված ապրանքները։

Խանութում ներկայացված են բացառապես Հայաստանից ներմուծված ապրանքներ՝ գրքեր, խաղեր և խաղալիքներ։ Մենք համագործակցում ենք Հայաստանում գործող ամենահայտնի տպագրատների և ընկերությունների հետ։ Ներկայացված ապրանքների զգալի մասը ներկայացված է միայն Armfinder shop-ում։

Մենք շարունակաբար փնտրում և գտնում ենք ՀՀ-ում արդի և մեծ հետաքրքրություն վայելող ապրանքներ, որպեսզի ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցները ևս հնարավորություն ունենան այդ ամենից օգտվել։

Հուսով ենք այս նախագծի շնորհիվ կկարողանանք օտարության մեջ ապրող մեր հայրենակիցների մոտ էլ ավելի ամրապնդել սերը Հայաստանի և հայոց լեզվի նկատմամբ ու կկատարենք ևս մեկ մեծ քայլ հայապահպանության դժվարին գործում։

 

109834818_3050440211735537_2114612271660873491_o

 

 

Оставьте отзыв
Заполните обязательные поля *.
Назад